Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Լաս-Վեգասում կայանալիք՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել: Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել. մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: