Օքսֆորդի անգլերենի բառարանի հեղինակներն ընտրել են 2014 թվականի բառը: Խմբագրության վարկածով` տարվա բառ է դարձել «vape»-ը: Այս մասին ասվում է բառարանի պաշտոնական բլոգում:
Vape-ն առաջացել է անգլիական vapour բայից, որը նշանակում է «վերածել գոլորշու»: Vape-ն, ըստ բառարանի հեղինակների, նշանակում է ներս առնել և արտաշնչել գոլորշի, որն արտադրում է էլեկտրոնային սիգարետը»:
Ամենաշատն այս բառն օգտագործել են 2014 թվականի մայիսին: Իսկ ահա օգոստոսին այն արդեն տեղ է գտել Օքսֆորդի բառարանում: Այս բառի օգտագործումը հաճախակի է դարձել այն բանից հետո, երբ Անգլիայում սկսել են ավելի հաճախ օգտագործել էլեկտրոնային սիգարետներ, բացել սրճարաններ, ուր կարելի է օգտագործել այս սիգարետները:
«Տարվա բառին» հավակնում էին նաև «bae»-ն (մարդու նկատմամբ նուրբ զգացմունքներն ատահայտող գոյական), «normcore»-ը (մոդայի ուղղություն, երբ մարդը կրում է սովորական ոչնչի չպարտավորեցնող հագուստ), «indyref»-ը (գոյական է, որը նշանակում է անկախության հանրաքվե):
Անցած տարի տարվա բառ էր դարձել «սելֆին:»