տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է 2015 թվականի գույնը

Հայտնի է 2015 թվականի գույնը

87
0

marsala-pantone

Pantone Color Institute-ը որոշել է, թե որ գույնն է ամենաարդիականը լինելու 2015 թվականին:

Ինստիտուտի փորձագետների կարծիքով` 2015-ը կանցնի «մարսալա» գույնի ներքո` մուգ  կարմրա-շագանակագույն: Այս մասին ասվում է ինստիտուտի պաշտոնական կայքում: Գույնն այս անունը ստացել է Սիցիլիայում արտադրվող համանուն կարմիր սեղանի գինուց: «Մարսալան խորհրդանշում է համեղ ճաշից ստացած հաճույքը, իսկ դրա կարմրա-շագանակագույն հիմքն նրբաճաշակության և բնական լինելու արտացոլանք է», — ասվում է հիմնավորման մեջ: