տուն Լուրեր Հայտնի չէ՝ Հակոբ Ինջիղուլյանը ծառայությունը կշարունակի, թե ոչ

Հայտնի չէ՝ Հակոբ Ինջիղուլյանը ծառայությունը կշարունակի, թե ոչ

123
0

հակոբ

Հայ ռազմագերի  Հակոբ Ինջիղուլյանը, Հայաստան վերադառնալուց հետո, ցանկություն էր հայտնել շարունակել զինվորական ծառայությունը: Araratnews.am-ի հետ զրույցում`  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց` դեռ վաղ է այդ մասին խոսել.

«Նախ պետք է իր առողջական վիճակի հետ կապված ամեն բան հասկանալի դառնա, բացի դա, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին համապատասխան ընթացակարգերն ընթացքի մեջ չեն» , — նշեց Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ միայն այս ամենից հետո կկարողանա խոսել Հակոբ Ինջիղուլյանի` բանակում ծառայությունը շարունակելու մասին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ ռազմագերու մոտ, բժշկական մի շարք հետազոտություներ անցնելուց հետո տարբեր տեսակի առողջական խնդիրներ են հայտանբերվել: