ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտնի ագիտպրոպին ծառայող լրատվամիջոցների ու ֆեյքերի հարձակման այսօրվա թիրախներն են. Էդուարդ Նալբանդյանը` իբր Ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ անգործության համար, այնինչ կա մեկը, ով պարզապես երազում է ստանալ նրա պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանը` իբր առաջին և երրորդ նախագահների անսկզբունք մերձեցմանը չմասնակցելու համար, այնինչ քաղաքականություն նրա վերադարձը կանխելու նպատակով: Հովիկ Աբրահամյանը` իբր որովհետև գնում է Մոսկվա, այնինչ իշխանական մի թև սարսափում է նրա ապագա քաղաքական հաղթանակից: Միհրան Պողոսյանը` իբր հայկական բանակի փողերը քչացնելու համար, այնինչ նրա լրատվական անախորժութունները սկսվեցին, երբ նա քննարկվեց որպես Ոստիկանապետի պաշտոնի հավակնորդ: Ցանկը շարունակելի է… Հաջորդը կարող եմ լինել ես կամ որևէ այլ մարդ` իբր բազմաթիվ գործած ու չգործած մեղքերի համար, այնինչ բացառապես նման տողեր հեղինակելու պատճառով:)) Որևէ պաշտոնյայի ու քաղաքական գործչի քննադատելը սխալ չէ: Զզվելի է նրանց բզկտելը, երբ դա արվում է խտրական, ուղղորդված և ստոր նպատակերով: