Հույն հնագետները, ովքեր պեղումներ են իրականացնում Ամֆիպոլիսում, չորս տարբեր կմախքների ոսկորներ են հայտնաբերել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Գտածոների թվում նաև մի կնոջ մնացորդներ են, որոնք, հավանաբար, պատկանում են Ալեքսանդր Մակեդոնացու մորը: Մնացած կմախքները երկու տղամարդու և մի փոքրիկի մնացորդներ են:
ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ կինը մահացել է 60, իսկ տղամարդիկ՝ 35 և 45 տարեկան հասակում: