տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել են AirAsia ինքնաթիռի օդաչուների մարմինները

Հայտնաբերվել են AirAsia ինքնաթիռի օդաչուների մարմինները

67
0

air-asia-qz8501-flight-search

Ինդոնեզիայաի փրկարարները հայտնաբերել են և ջրից դուրս են բերել Ճավայի ծովում անցած տարվա դեկտեմբերի վերջին կործանված AirAsia ավիաընկերության անձնակազմի անդամների և ուղևորների 98 մարմին։ Այս մասին հայտնել են Ինդոնեզիայի փրկարարական ծառայությունում։

Մոտ մեկ ամիս տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաև ինքնաթիռի օդաչուների մարմինները։ Վերջին 7 օրում որոնողական աշխատանքները բավականին արդյունավետ են եղել, այդ պատճառով Ինդոնեզիայի իշխանությունները որոշում են կայացրել շարունակել դրանք։