տուն Լուրեր Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

137
0

օձ

Օգոստոսի 8-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 10/2 շենքի 12-րդ հարկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: