տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել է Նյոտոնի մի գրառում, որում նա նկարագրում է ջրի ուղղահայաց հոսքերը

Հայտնաբերվել է Նյոտոնի մի գրառում, որում նա նկարագրում է ջրի ուղղահայաց հոսքերը

160
0

maxresdefault

Մի խումբ գիտնականներ հայտնել են, որ հայտնաբերվել է ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի կողմից գրված անհայտ մի տեքստ, որը նվիրված է ծառերում ջրի շրջանառությանը: Այս մասին գրում է Science News կայքը:

Նյուտոնն այս գրառումները կատարել է 1661-1665 թվականներին, երբ սովորել է Օքսֆորդի համալսարանում: Նա գրառումներ է կատարել մաթեմատիկայի, ֆիզիկայի, մետաֆիզիկայի ոլորտում արված հետազոտությունների մասին: Նյուտոնի ժառանգներն այդ գրառումներին կարևորություն չեն տվել: 1872 թվականին այն նվիրել են Քեմբրիջի համալսարանին:

Սակայն արխիվների հետ աշխատող մասնագետները կրկին անդրադարձել են այդ տեքստին: Կես էջի վրա Նյուտոնը նկարագրել է, թե ինչպես է ջուրը արմատներից հասնում բուսի վերևի հատվածներին: Նյուտոնը նշում է, որ չնայած ձգողականությանը, ջուրը տարբեր մեխանիզմների շնորհիվ բարձրանում է վեր: Ջրի ուղղահայաց հոսքի գիտական բացատրությունը տրվել էր Նյուտոնի կողմից 200 տարի անց: Չնայած Նյուտոնի կողմից նկարագրված գործընթացին տրվել են այլ անվանումներ, այդուհանդերձ, ամբողջ այդ տեսությունը նա ճշգրիտ է նկարագրել:

pic_2322facd4f80b052faf074ca82e41136