տուն Լուրեր Հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը

Հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը

123
0

0_a7733_d3d1ea9c_XXL

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովանննես Այվազովսկու 1976-ին «Դմիտրովյան կրեմլ» արգելոց-թանգարանի հավաքածուից գողացված կտավը հայտնաբերվել է Շվեյցարիայի աճուրդի տներից մեկում. այս մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Տեղեկություններ են ստացվել, որ Շվեյցարիայում՝ Koller աճուրդի տան անցկացված աճուրդի ժամանակ ցուցադրվել է Այվազովսկու գողացված «Տեսարան դեպի Ռևել» կտավը, որը ստեղծվել է 1845-ին (օրիգինալ անվանումը՝ «Ծով»)»,- ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում՝ նկարը Ռուսաստան հետ վերադարձնելու համար: Կտավը գնահատվել է ավելի քան մեկ մլն դոլար: