Ապրիլյան պատերազմի հերոս, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, որդու կորստյան վշտից մահացավ։ Սա միաբերան պնդում էին Քյալաշ Սլոյանի հուղարավորությանը մասնակցող հարազատներն ու համագյուղացիները։ Նա որդուն կորցնելուց հետու երկու անգամ սրտի կաթված է ստացել, պարբերաբար բուժում է ստացել հիվանդանոցում, սակայն անօգուտ։
Առողջական վիճակը վերջնականապես վատթարացել է Քյարամի ծննդյան օրը՝ ապրիլի 27–ին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ երկու օր անց մահացել է։ Քյալաշ Սլոյանի համագյուղացի Միկիտան Հովսեփյան NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ Քյալաշ Սլոյանի կյանքն իմաստազրկվել էր որդուց հետո եւ միակ ցանկությունը որդու մոտ հասնելն էր։
«Տղայից հետո սկսեց վատանալ, չէր սնվում, հյուծվում էր, ապրուստն էլ կար, ամեն ինչն էլ կար։ Որ գնաց զորամաս ու վերադարձավ զորամասից ավելի ծանրացավ։ Տղայից հետո երկու անգամ կաթված է ստացել, շատ շատ տանջվեց կարելի է ասել՝ ինքն իրան տարավ ինքնասպանության, որ հասներ տղային։ Մի շաբաթ առաջ տեսա, ամոթանք տվեցի, ասեցի՝ ես էլ քեզ նման զավակ եմ կորցրել, իմ կինը չդիմացավ, բայց ես համբրում եմ, դու ինչի չես համբերում, բայց ասեց՝ ես պիտի գնամ իմ տղի մոտ ու տենց էլ արավ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: