Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը կարծում է, որ Ադրբեջանի դեմ իրավական որևէ գործընթաց սկսելն իմաստ չունի: Ադրբեջանն էլ միջազգային հանրության աչքին ոչ մի ձեռքբերում չունեցավ` Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելով:
«Ես չեմ կարծում, որ իրենք ինչ-որ ձեռքբերումներ ունեցան Ինջիղուլյանին վերադարձնելով: Մի ժամանակ ասում էին, որ հրաժարվում է գալ Հայաստան և այլն, բայց պարզ դարձավ, որ դա սուտ էր»,- ասաց նա:
Նրա խոսքով` գերության մեջ հայտնված ցանկացած հայ զինծառայող պետք է ամեն գնով վերադառնա Հայաստան:
«Թեկուզ` էնտեղ հայտարարություններ անելով: Նույնիսկ եթե այդ հայտարարությունների մեջ լինեն ինչ-որ բացասական կամ դավաճանության տարրեր: Նրանք, ովքեր փորձում են Ինջիղուլյանին բացասական կողմից ներկայացնել, շատ մեծ սխալ են գործում: Առաջին հերթին` թուրքին հանձնվել պետք չէ, որովհետև Հակոբի դեպքի նման շատ քիչ է լինում: Բայց թուրքի ձեռքն ընկնելուց եթե կարողանում ես վերադառնալ, ցանկացած ձևն էլ ընդունելի է»,- նշեց նա:
Լուսանկարը` «Արմենպրես»-ի: