տուն Լուրեր Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

114
0

49deddbec7511a9f476dde85020252ae4f2425b9

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների համատեքստում Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում շուրջ 50 վետերաններ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վետերանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: