Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման մասին 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այն ենթադրում է մասնավորեցնել «Հայփոստ» ՓԲԸ-ը:
Հարցի շուրջ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ասաց, որ խմբակցությունը դեմ չէ «Հայփոստի»-ի արդիականացմանը, պարզապես այս փուլում գտնում են, որ եթե այն ներառվեց ծրագրի մեջ, ինչը փաստացի կա, ապա Ազգային ժողովը օտարվում է նախագծից:
Մելքումյանն առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում խորհրդարանում ձևավորել համապատասխան հանձնաժողով` մասնավորեցման նախապատրաստման և իրականացման համար: Պատգամավորը հավելեց, որ այս փուլում խմբակցությունը կքվեարկի «ձեռնպահ»:
«Որևէ գործընթացում Ազգային ժողովը չի կարող չմասնակցել»,- պատասխանեց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը:
«ժառագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով այս նախագիծը վտանգում է ևս մեկ ընկերություն` հիշեցնելով ավիաուղիների, էլեկտրական ցանցերի մասին:
Նախագիծն ընդունվեց 61 «կողմ», 22 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներոով:
«Մի քանի օր առաջ այստեղ քննարկեցինք և հասկացանք, որ ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, երբ մասնավորեցվում են, տրվում են այնպիսի մարդկանց, ում մենք եթե հրավիրենք քննարկման Ազգային ժողովում, նա կարող է չգալ և հաշվետվություներ տալ Ազգային ժողովին: Եվ դա բնական է, որովհետև մենք արդեն օտարել ենք և հրաժարվել ենք մեր իրավունքներից: Հիմա նույն գործընթացն է տեղի ունենում «Հայփոստ»-ի հետ: Սա շատ վտանգավոր նախագիծ է, որովհետև ծառայությունները նորից կթանկանան, և մենք նորից այստեղ խնդրի առջև ենք կանգնելու»,- ասաց պատգամավորը: