Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը ներկայացրեց աննախադեպ նոր ծառայություն և ձեռք բերված նոր մեքենաներ, որոնք ուղիղ բեռնափոխադրումներ կսկսեն դեպի Եվրոպա: Շնորհանդեսին ներկա է գտնվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա բարձր գնահատեց «Հայփոստ»-ի կողմից կատարված ներդրումը: «Հուսով եմ, որ այս ներդրումը կնվազեցնի սպասարկման վարձի գները: Իհարկե, այս ամենը կախված է «Հայփոստ»ի ղեկավարությունից և փոխադրվող բեռների քանակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը: 2016 թվականի հոկտեբերի 1-ից Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումները դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ, ինչի շնորհիվ ամրապնդվելու է Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ: