տուն Լուրեր Հայոց հին տոնացույցում օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է

Հայոց հին տոնացույցում օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է

274
0

Ըստ հայոց տոմարի`օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդի տոնն էր: Ցավոք, այս անգամ էլ այն չնշվեց պետականորեն: Հայ արիները, ազգայնականները եւ մի շարք գիտա-մտավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ դեռ տարիներ առաջ առաջարկել էին այդ օրը ԱԺ կողմից հաստատել որպես Հայոց Ինքնության օր: Սակայն ցայսօր հարցը դրական լուծում չի ստացել: Ինչպես միշտ Հայ առաքելական եկեղեցին եւ որոշ քրիստոնյա հայեր ընդվզեցին, քանզի Ազգային Ինքնության օրը չէր առնչվում քրիստոնեությանը (հետաքրքիր է` ինչու՞ պիտի առնչվեր, ե-թե հայության տարիքը տասնյակ հազարամյակներ է հաշվվում, իսկ քրիստոնեականը շուրջ 2 հազարամյակ… ընդամենը):

Հայ արիներն ու ազգայնականները, այնուամենայնիվ, շարունակելու են պայքարը Հայոց Ինքնության տոնի հաստատման համար եւ ամեն տարի պարտադիր տոնում են Նավասարդը, հաճախ կազմակերպում նաեւ նավասարդյան խաղեր: Փա՜ռք տալով Նավասարդին եւ Հայկ Նահապետին` Հայ Ա-րիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչները նշում են, որ շուրջ 4502 տարի առաջ Հայկ Նահապետը մեծ հայրենական հերոսամարտում իր եռաժանի նետով նետահարեց տիտանյան Բելին եւ Հայոց Աշխարհին խաղաղություն ու վերազարթոնք պարգեւեց…
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները օգոստոսի 10-ի երեկոյան այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայ Աստվածներին, Հայկ Նահապետին եւ Նավասարդյան տոնը, որը Հայկյան տոմարով (Հին տոմարով) միառժամանակ նշվել է նաեւ որպես Ամանոր (բայց վաղուց Հայոց Ա-մանորը նշվում է գարնան վերազարթոնքին՝ մարտի 21-ին, Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածննդի օրը): Այդ օրը Գառնո տա-ճարը երեկոյան գունագեղ լուսավառության մեջ էր, եւ հայ արիները, ազգայնականները այդ գունագեղ միջավայրում գինեձոներով փառաբա-նեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին: