Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն օրեր առաջ, իր հավաքչական աշխատանքների արդյունքում, ձեռք է բերել 1915 թ. արված պատմական մի լուսանկար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թանգարան ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանը:
Նա մասնավորապես, գրել է.
«Մի քանի օր առաջ, հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվեց ձեռք բերել 1915 թ. արված այս անհայտ լուսանկարի բնօրինակը: Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթեւան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը:
Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում:
Հիրավի լուսանկարչական բացառիկ մի նմուշ` ցեղասպանության հետեւանքների տեսարանով»: