տուն Քաղաքական Միջազգային Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները. Գերմանիայի ԱԳՆ

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները. Գերմանիայի ԱԳՆ

95
0

big-ministrul-german-de-externe-apara-libertatea-de-circulatie-si-de-munca-in-europa Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հնարավոր ընդունումը չպետք Է հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատացման:

Այս մասին հունիսի 1-ին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Կարող եմ ասել, որ ես ակնկալում եմ եւ հուսով եմ, որ որոշումները, որոնք, հնարավոր Է, վաղը կընդունվեն Գերմանիայի Բունդեսթագի կողմից, չեն հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատացման»,- ասել է նա: