տուն Լուրեր Հայոց ցեղասպանության ճանաչման էստաֆետը ստանձնեց Սիյան. Ո՞վ է հաջորդը

Հայոց ցեղասպանության ճանաչման էստաֆետը ստանձնեց Սիյան. Ո՞վ է հաջորդը

108
0

12059488_10203690012050811_2118414867_o

Սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա (Silla) քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

12085283_10203690012330818_1707474580_o

Արարատ Հայկական Միության մշակած բանաձևը ներկայացրեց Ձախ Միության խոսնակ Վալենտին Մատեոն, ով իր խոսքում հակիրճ ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատճառներն ու հետևանքները, այն պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտությունը: Քաղխորհուրդը ներկայացնող 6 կուսակցությունները (Սոցիալիստական, Ժողովրդական, Սիուդադանոս, Կոմպրոմիս, Ձախ Միություն և Իսպանիա-2000) միաձայն կողմ քվեարկեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը որակել որպես ցեղասպանություն: Այսպիսով, Սիյան դարձավ Իսպանիայի 10-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը: Նիստին ներկա էին Արարատ Հայկական Միության անդամներ Նելլի Աբովյանը, Կաեն Մարտիրոսյանը, Եսթեր Հակոբյանը, Արամ Ղուկասյանը և այլոք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Նելլի Աբովյանը, ով նշեց, որ կարևոր է այն հանգամանքը, որ նման նշանակալից հարցերի դեպքում, կուսակցական գույները միավորվում են: Ի նշան երախտագիտության, նա Վալենտին Մատեոյին նվիրեց անմոռուկի կրծքանշանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Միսլատայի Ձախ Միության նախկին խորհրդական, հայ ժողովրդի բարեկամ Սալվադոր Գարսիան (Salvador García), ով կարևորեց հայ համայնքի դերն Իսպանիայում՝ հորդորելով Վալենսիայի և Իսպանիայի կառավարություններին հետևել թագավորության 10 քաղաքների և 4 մարզերի օրինակին, ովքեր արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նա հավելեց, որ պիտի պայքարեն մինչև բոլոր պետական կառույցները հետևեն իրենց քայլին:

«Արարատ Հայկական Միություն», Վալենսիա (Իսպանիա)