տուն Լուրեր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն ընդգրկվել է Օսկարի «շորթլիսթում» (թրեյլեր)

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն ընդգրկվել է Օսկարի «շորթլիսթում» (թրեյլեր)

154
0

OtherSidePoster

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում»: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Ֆիլմը 9 այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի Օսկարի համար: «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թ. պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:

Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում` Նարե Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ:

Օսկարի 89-­րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թ. փետրվարի 26­-ին:
https://www.youtube.com/watch?v=fYxu5Gn07rc