Ռուսաստանի մայրաքաղաքի Դոմոդեդովո շրջանում ձերբակալվել են 35-ամյա մի ադրբեջանցի և 40-ամյա մի հայ, ովքեր մեղադրվում են բեռնատարի վարորդի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ աղբյուրներին:
«Ոստիկանները պարզել են, որ 2014թ.-ի նոյեմբերի 11-ին М4 «Դոն» ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին կասկածյալները կանգնեցրել են Ուկրաինայի 32-ամյա քաղաքացոււ բեռնատարն ու սպառնալով ատրճանակով և դանակով նրանից ավելի քան 2,5 միլիոն ռուբլու ապրանք են գողացել», — ասվում է ռուս իրավապահների տարածած հայտարարության մեջ:
Այս միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի կողոպուտ): Ձերբակալվածներին մինչ 15 տարվա ազատազրկում է սպառնում: