տուն Լուրեր Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը. Սեյրան...

Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը. Սեյրան Օհանյան

100
0

45063

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է:

Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մայիսի 22-ին եղել է Արցախում: Նախարարը հավաստիացրեց` Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը: «Մեր համագործակցության և փոխօգնության շրջանակներում ես Պաշտպանության բանակի առաջնագծում էի, անձնակազմի տրամադրությունը բարձր է, ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց մարտական խնդիրները»,- վստահեցրել է նախարարը:

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:

«Թե պաշտպանողական, թե հարձակողական մարտական գործողությունների ժամանակ լինում է զորքերի տեղաշարժ: Այս մարտական գործողությունների ժամանակ Պաշտպանության բանակի ողջ  անձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի տեղաշարժ, ինչն այսօր գտնվում է պաշտպանության բանակի կազմի տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են Լեռնային Ղարաբաղի տարածքում, և կարծում եմ բանակցություններում համապատասխան ընթացք կտրվի»,- նշեց նախարար Օհանյանը: