«Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նոանյանը և Կարինե Մինասյանը, ովքեր ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում։
Ըստ նույն աղբյուրի, նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կու– տուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիղ Բրեժնևը, ինչպես նաև Յուրի Անդրոպովը։ Ի դեպ. Ռոբերտ Հարությունյանը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է. որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, և իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կոծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու