տուն Մամուլ «Հայկական ժամանակ». Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը կտրուկ կերպով թանկացել է

«Հայկական ժամանակ». Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը կտրուկ կերպով թանկացել է

67
0

hjamanak

«Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը սկսել է կտրուկ կերպով թանկանալ: Մեր վանաձորցի զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, որոշակի տվյալներ ներկայացրեց այդ թանկացումներից: Մասնավորապես՝ ըստ նրա, Էական թանկացել է նպարեղենը՝ բրինձը 400 դրամից դարձել  է 450 դրամ, ոսպը՝ 400-ից դարձել  է 700 դրամ, նույնքան թանկացել է նաև հնդկաձավարը, հավկիթն էլ վաճառվում է 85-90 դրամով, թանկացել է նաև նրբերշիկը: Հացամթերքը դեռևս չի թանկացել, չնայած՝ ալյուրի գինը բարձրացել է: Բարձրացել են նաև բուլկեղենի ու խմորեղենի գները: Մեր գրուցակցի խոսքով, խանութուանները պնդում են, որ թանկացումները կապված են դրամի արժեզրկմամբ»,– գրում է թերթը։