«Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել։
Մեզ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պայմանավորվածություն Է ունեցել «Պրոմեթեյ» բանկի հետ, որ գնելու Է «Քինգ դե լյուքսի» գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթղթեր նախապատրաստել, սակայն դեռևս անհայտ պատճառներով Ծառուկյանը հրաժարվել Է գործարքից։ Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ նախկին նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել «Քինգ դե լյուքսը», որը սպասարկում էր Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան երթուղիները։ Արդյունքում արդեն մի քանի օր է, աբովյանցիներն ու չարենցավանցիները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։