«Վերջիս օրերին սահմանից եկող լուրերը նմանվում են պատերազմական ամփոփագրերի: Այս տարվա աոաջին 21 օրերի ընթացքում հայկական կողմը արղեն ինը զոհ է ունեցել, անընդհատ խոսվում է հակառակորդի դիվերսիոն փորձերի, մարտերի, փոխհրաձգությունների մասին: Սահմանում ինչ-որ բան կատարվում է, և պետք է հասկանալ, թե ինչ: Իսկ հասկանալու անհրաժեշտություն կա նախորդ տարեվերջի և այս տարվա սկզրի իրադարձությունների ֆոնին: Հայկական զինված ուժերի ներկայացուցիչները խոսում էին Ադրրեջանին համարժեք կամ նույնիսկ համարժեքից էլ մի բան ավել հակահարվածներ հասցնելու մասին: Մինչև հիմա հանրությունը կարծես ոչ մի տեղեկություն չունի այդ համարժեք պատասխանները եղե՞լ են, թե ոչ: Եթե եղել են, ինչո՞ւ է հակառակորդը իրեն շարունակում լկտի պահել և ի՞նչ պլան ունի հայկական կողմը համարժեք պատասխաններից հետո հակառակորդի շարունակական լկտիությունը կասեցնելու համար: Կամ գուցե հիմա այդ համարժեք պատասխանների շրջանակներում հայկական կողմը գործողություննե՞ր է իրականացնում և ա՞յդ պատճառով են գրեթե ամենօրյա ռեժիմով զոհերի մասին տեղեկություններ ստացվում։
Նախորդ շաբաթ, օրինակ, մեր թղթակիցը մի նոր երևույթի հետ բախվեց, երբ սահմանամերձ գյուղերի գյուղապետերը հրաժարվում են պատմել, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղերում, հետո պարզվում է, որ այդ սահմանափակումները մտցվել են Պաշտպանության նախարարության կողմից: Տեղ հասանք. ի՞նչ գործ ունի Պաշտպանության նախարարությունը մի հատ էլ որոշի, թե գյուղապետերը լրագրողների հետ խոսելու իրավունք ունե՞ն, թե ոչ: Գուցե սահմանամերձ շրջաններում ռազմական դրությո՞ւն է հայտարարվել, բայց այդ մասին հանրությանը տեղյակ չե՞ն պահում:
Բայց հայ հանրությունը իրավունք ունի լիարժեք տեղեկություններ ստանալու հայ–ադրբեջանական շփման գծում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին, հասկանալու, թե ո՞րն է հայկական կողմից զոհերի թվի ավելացման պատճառը, հասկանալու նաև, թե իրավիճակը հաղթահարելու ի՞նչ ծրագիր ունեն իշխանությունները:
Եվ այն, որ ադրբեջանցիները կիմանան, ամենևին էլ այս հարցերի պատասխանից խուսափելու պատճառ ու պատճառաբանություն չէ: Ադրբեջանցիները կարծես թե առանց այն էլ շատ բան գիտեն, գուցե ավելին, քան գիտի Հայաստանի ժողովուրդը: Եվ թերևս նրանց ունեցած ինֆորմացիան է նրանց լկտիանալու առիթ տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։