տուն Մամուլ «Հայկական ժամանակ». Քանի սաղ ենք, «Գազպրոմին» պարտք ենք

«Հայկական ժամանակ». Քանի սաղ ենք, «Գազպրոմին» պարտք ենք

116
0

hjamanak

«Երեկ ՀՀ կառավարության նիստից առաջ օրակարգից հանվեց «Գազպրոմին» ՀՀ պետական բյուջեից մոտ մեկ միլիոն դոլար վճարելու մասին հարցը։ Նախագծին կցված հիմնավորումներից կարելի էր կռահել, որ անցած տարվա վերջին «Հայռուսգազարդի» ՀՀ կառավարությանը պատկանող մասնաբաժինը «Գազպրոմին» տալուց հետո հաշվարկների մեջ սխալներ են հայտնաբերվել:

 

«Հայռուսգազարդում» ՀՀ կառավարության ունեցած 20 տոկոս փայամասը «Գազպրոմին» անցավ նախկինում տրված գազի դիմաց կուտակված պարտքը մարելու և Հայաստանին մատակարարվելիք գագի գինը չբարձրացնելու խոստման դիմաց: Եվ այդ գործարքը ձևակերպվեց որպես վաճառք: Բայց վաճառքի ժամանակ գազի ջերմատվությանը վերաբերող հաշվարկներում սխալ է եղել, և հիմա կառավարությունը մեկ միլիոն դոլարի պարտք ունի «Գազպրոմին»: Թե ինչու այդ հարցը անսպասելիորեն հանվեց օրակարգից նիստի ժամանակ որևէ կերպ չհիմնավորվեց»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։