տուն Մամուլ «Հայկական ժամանակ». Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Հայկական ժամանակ». Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

76
0

Garegin-Chugaszyan

«Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց Է ընտրվել կալանավորումը։ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Չուգասզյանն անհետացել Է:

 

Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասացին, որ Չուգասզյանի նկատմամբ հետախուզում Է հայտարարվել 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար հարուցված քրգործի շրջանակներում։ Այդ օրերին Չուգասզյանը Սեֆիլյանի ու մի քանիսի հետ կալանավորվել Էր, բայց մի քանի օր անց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ արձակվեցին։ Ըստ ՔԿ-ի, Չուգասզյանին ծանուցագրեր են ուղարկվել, սակայն նա չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին, փոխել Է բնակության վայրը առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։