«Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաեւ կառավարության, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով:
Մեր տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։