տուն Մամուլ «Հայկական ժամանակ». Ադիբուդի վաճառողը՝ Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ

«Հայկական ժամանակ». Ադիբուդի վաճառողը՝ Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ

122
0

hjamanak

Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի այլևս նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանը երեկ թերթին պատմել է, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում:

 

–Պարոն Հովսեփյան, ի՞նչ պատճառաբանությամբ են ձեզ ազատել աշխատանքից:

 

–Ոչ մի պատճառաբանությամբ, մարզպետը հրահանգել է ազատել, ասել է կգրեք անվստահություն:

 

–Այսինքն՝ անվստահությունը ո՞րն է։
–Երևի կա, մեր մարզում կա անվստահություն, ես 92-ից աշխատում եմ հիվանդանոցում մասնակցելով ուատերազմին, մեկ վայրկյան Գորիսը չեմ թողել, նույնն էլ իմ տնօրենը Սլավիկ Ամիրյանը. հիմա ազատել են: Ես էլ, մտածելով, որ խնդիր կարող եմ ունենալ, որովհետև ես այդքան ուժեղ չեմ, դիմումս գրել եմ, դուրս եկել: Ու մինչև իմ դիմում գրելը արդեն իմ տեղում մարդ էին նշանակել:

 

–Ու՞մ են նշանակել:

 

–Լիսկայի նախկին վարորդի տղային:

 

–Քանի՞ հոգու են ազատել:

 

–Կադրային ջարդը մեծ է: Մեր հիվանդանոցի դեղատան վարիչին են ազատել աշխատանքից, որ դեղագործ է, նշանակել են իրենց հարսին: Ատամնաբույժին Արտակ Զաքարյանին են ազատել… ովքեր Ամիրյան Սլավիկի հետ մտերիմ են, փորձում են ազատվել:

 

-Խոսվում էր, որ Լիսկան ցանկանում է գլխավոր բժշկի պաշտոնում իր բարեկամին նշանակել:

-Այո, եկել է ինքը, Լիսկայի հորեղբոր տղան է Սաշա Խաչատրյանը, գլխավոր բժիշկ չէ, ժամանակավոր պաշտոնակատար է, բայց արդեն ինքն է ուղղությունները տալիս: Այսօր էլ պնդում է, որ պետք է Ամիրյան Ալավիկին էլի վնաս տա: Իր ասած բառերն եմ ասում: 2 ամիս, 24 ժամ ստուգում արեցին, չբավարարվեցին, չհանգստացան, հիմա էլի ուզում է ինչ-որ բան անի:
-Ի՞նչ ունի Ամիրյանի դեմ:

 

-Ըստ իրենց ասածների, որ Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ոչ թե Լիսկայի թեկնածուին են պաշտպանել, այլ Տիգրան Կարապետյանին: Տիգրանի հայրը Ամիրյանի մանկության ընկերն է, իսկ Տիգրանը իմ մանկության ընկերն է: Ուղղակի, էնքան են անում, որ մարդ փոշմանում է, չեն մտածում սրանք, որ կարող է էլի պատերազմ սկսվի: Միայն մեր մարզում կարող է լինի, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսորին գլխավոր բժշկի պաշտոնից հանեն, ով պատերազմի ժամանակ մի քանի հազար վիրահատություն է արել, տեղը ադիբուդի ծախողի դնեն: Հիմա այդ հիվանդանոցը վերածվելու է բուժկետի, գյուղական բուժկետ կդառնա, էլի:

 

-Միգուցե այստեղ բողոքեք, նամակ գրեք պատկան մարմիններին, այդպես ձեռքներդ ծալելու եք. նստե՞ք:

 

— Ամեն մարդ իր ձևով պետք է իր հարցը լուծի: Ես այս իշխանության հետ հույս չեմ կապում: Հանել էին, նորից դրեցին, և ինչի՞ մասին է խոսքը: Ես վստահ եմ, որ ոչ մի դրական պատասխան չեմ ստանա: Միայն այսքան մարդիկ, որ անիծում են, թե Աստված մի բան կանի, դրանով ամենամեծ պատասխանը կստանան իրենք: Ես ընտանիք ունեմ, երեխա ունեմ, վախենում եմ, որ վնաս կտան, որովհետև իրենք ընդունակ են ամեն ինչի, ու չեմ կասկածում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։