տուն Լուրեր «Հայկական ժամանակ». 2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկային արտոնություններ չի ունենալու

«Հայկական ժամանակ». 2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկային արտոնություններ չի ունենալու

191
0

haykakan

«2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու։ Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ։

Գյուղատնտեսության  հարկային  արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր։ Սակայն այդ ժամկետը հետաձգվեց։ Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում  է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ։ Նույն 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով սկսելու է հարկվել նաև գյաղտեխնիկայի,  թունաքիմիկատների,  տնկիների, սերմնացուների    վաճառքը։

Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա։ Սակայն այստեղ առաջանում են գյաղմթերքների արտադրության և իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։