տուն Լուրեր «Հայկական վերածննդի» առաջարկը, բնականաբար, չենք ընդունելու

«Հայկական վերածննդի» առաջարկը, բնականաբար, չենք ընդունելու

107
0

arm144784302655
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած  ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը  2-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններին առաջարկել էր Վանաձորում կոալիցիա կազմել և քաղաքապետ ընտրել: ԲՀԿ-ն առայժմ առաջարկին չի պատասխանել, իսկ «Հայկական վերածնունդը» ներկայացրել է իր պայմանը` «Լուսավոր Հայաստանին» առաջարկելով գալիք տարվա խորհրդարանական ընտրություններում միասնաբար հանդես գալ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս առաջարկին, նշեց. «Ռեալ շանս կա. ունենք 18 մանդատ, կարող ենք ընտրել քաղաքապետ. հիմա` կամ ընտրում ենք քաղաքապետ, կամ ՀՀԿ-ն ընտրում է իր քաղաքապետին»:

Հարցին՝ ընդունելո՞ւ են «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկած` խորհրդարանական ընտրություններում միասնաբար հանդես գալու պայմանը, Մարուքյանը պատասխանեց. «Բնականաբար՝ ոչ: Մենք լոկալ բան ենք առաջարկել, եթե օրակարգ կա ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելու, ասում ենք՝ եկեք անենք, եթե չէ՝ հիմա ինչ ասեմ»: