տուն Լուրեր Հայկական ստորաբաժանումը մասնակցում է ՀԱՊԿ «Փոխգործակցություն- 2015» զորավարժություններին (ֆոտո)

Հայկական ստորաբաժանումը մասնակցում է ՀԱՊԿ «Փոխգործակցություն- 2015» զորավարժություններին (ֆոտո)

100
0

հապկ

Հայկական ստորաբաժանումը մասնակցում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն- 2015» զորավարժություններին, որոնք ընթանում են ՌԴ տարածքում։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Զորավարժությունների հիմնական նպատակների հետ մեկտեղ մարզական միջոցառումներ են ընթացել։ Հայկական ստորաբաժանումը մի քանի մրցանակի է արժանացել։

Օգոստոսի 26-ին կայացել է զորավարժությունների գլխավոր փորձը։ Զորավարժություններին մասնակցում է 2000 զինծառայող, 200 միավոր ավտոմեքենա եւ զրահատեխնիկա, ինչպես նաեւ 40 միավոր ավիացիոն տեխնիկա։ Զորավարժությունների եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 28-ին։