Shadowmatic խաղը, որը նախատեսված է բջջային սարքերի համար, ստացել է Apple ընկերության մրցանակը դիզայնի ոլորտում: Ամերիկյան ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ խաղը մրցանակ է ստացել 8 այլ երկրներ ներկայացնող 8 խաղերի հետ միասին, սակայն կայքում հայկական արտադրության Shadowmatic-ն առաջինն է:
Հայ հեղինակների կողմից ստեղծված խաղում օգտատերը պետք է օդի մեջ կախված իրերն այնքան շրջի, մինչև որ նրա շողքից ստացվի ինչ-որ հայտնի պատկեր: