տուն Լուրեր Հայկական կողմը Գերմանիային առաջարկներ պետք է ներկայացնի (տեսանյութ)

Հայկական կողմը Գերմանիային առաջարկներ պետք է ներկայացնի (տեսանյութ)

98
0

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն իր ճեպազրույցում անդրադարձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատարած այցին: Araratnews.am-ի հետաքրքվեց՝ Անգելա Մերկելի այցից հետո Հայաստանում ներդրումներ կլինե՞ն գերմանացիների կողմից:

Հիշեցնենք՝ սոցցանցերում կես կատակ-կես լուրջ գրել էին՝ Ադրբեջանն ու Վրաստանը ռեալ օգուտներ ստացան այս այցից, իսկ Հայաստանը՝ միայն սելֆիներ: Աննա Նաղդալյանի խոսքով՝ կանցլերի պատվիրակության կազմում կային խոշոր ընկերության ներկայացուցիչներ, որը վկայում է երկկողմ նպատակադրվածությունը՝ ակտիվացնելու տնտեսական հարաբերությունները: «Հայկական կողմը ներկայացնելու է հստակ առաջարկություններ Գերմանիային»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան