տուն Լուրեր Հայկական երգերի ապօրինի օգտագործման հետևանքով ՌԴ-ում տուգանք է սահմանվել

Հայկական երգերի ապօրինի օգտագործման հետևանքով ՌԴ-ում տուգանք է սահմանվել

117
0

Չելյաբինսկի դատախազությունը Կարլ Մարքսի փողոցում գտնվող ռեստորանում ստուգում է անցկացրել և տուգանել հաստատության սեփականատիրոջը՝ հայկական ֆոնոգրամի ապօրինի օգտագործման համար:

«Պարզվել է` ռեստորանում հայերեն երաժշտական ​​ստեղծագործություններ են հնչել` առանց Համառուսաստանյան մտավոր սեփականության կազմակերպության վարձատրության վերաբերյալ պայմանագրի: Ռեստորանի սեփականատերը տեղյակ չի եղել մտավոր սեփականության ոլորտում Ռուսաստանի օրենսդրության պահանջներին»,- հայտնել է Չելյաբինսկի դատախազության մամուլի ծառայությունը:

Ստուգումների արդյունքում գործարարը տուգանվել է 10 հազար ռուբլով: