Բրիտանական Telegraph թերթը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ տաճարների ցանկը, որում ընգրկված են նաև հայկական եկեղեցիներ:
Մասնավորապես` ցուցակում ընգրկվել են Իրանում` Սպահանում գտնվող Սուրբ Բեթղեհեմի եկեղեցին, ինչպես նաև կրկին Իրանի հյուսիսում գտնվող Սուրբ Ստեփանոսը: Ցուցակում ընգրկված է նաև Իսրայելի Բեթղեհեմ քաղաքում գտնվող Սուրբ Ծննդյան տաճարը, որի մի մասը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն:
Ցուցակը գլխավորում է Կոլումբիայի Լաս Լախաս տաճարը: