տուն Լուրեր Հայկական բռնցքամարտի ապագան հուսալի ձեռքերում է. կրտսեր բռնցքամարտիկները վերադառնում են մեդալներով

Հայկական բռնցքամարտի ապագան հուսալի ձեռքերում է. կրտսեր բռնցքամարտիկները վերադառնում են մեդալներով

135
0
 Հայաստանի համար սա աննապադեպ արդյունք է Եվրոպայի առաջնություններում: Այս մասին հայտնում է  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
  Ըստ տեղեկության 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Արծաթե մեդալակիր են դարձել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը։ 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն էլ Հայաստան են վերադառնալու բրոնզե պարգևով:
Նշենք, որ Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: