Հայ ընտանիքի ազգային տարազներով լուսանկարը հայտնվել է “Դոլչե ընդ Գաբբանա” իտալական բրենդի Ինստագրամ սոցիալական կայքի պաշտոնական էջում: Լուսանկարը Photo Atelier Marashlyan Retro-ի ֆոտոսեթից է, որում հայ ընտանիքի անդամները կրում են Վասպուրական, Էրզրում, Զանգեզուր, Արցախ, Լոռի եւ Սասուն շրջանների հայկական ազգային տարազները: Իսկ հետին պլանում Թուֆենկյան գորգերից մեկն է: “Դոլչե ընդ Գաբբանայի” համաշխարհային ընտանիք ֆոտոպրոյեկտի մաս կարող է կազմել յուրաքանչյուրը: Մասնակցության համար բավական է այցելել բրենդի պաշտոնական կայք եւ լուսանկար վերբեռնել, որի վրա մոդերացիայից հետո կավելանա “Դոլչե ընդ Գաբբանա”-ի լոգոն, եւ դուք կդառնանք ընտանեկան մեծ ալբոմի մի մասը:
Հայերի նկարը “Դոլչե ընդ Գաբբանայի” ինստագրամում արդեն հավանել են ավելի քան 41 հազար մարդիկ:
Մանրամասները` Yerkirmedia.am կայքում: