տուն Լուրեր Հայկական արջերի փրկությամբ կզբաղվի Հոլիվուդի աստղը

Հայկական արջերի փրկությամբ կզբաղվի Հոլիվուդի աստղը

118
0

Հայտնի ամերիացի դերասանուհի և երգչուհի Քեթրին Մաքֆին հայտարարել է International Animal Rescue-ի հետ համատեղ Հայաստանում գորշ արջերի փրկության համար միջոցներ հանգանակելու մեկնարկի մասին:

«Ես միջոցներ եմ հանգանակում՝ օգնելու Կենդանիների փրկության միջազգային ծառայությանը՝ փրկելու 50 արջերի: Մենք ցանկանում ենք փրկել այդ հիանալի գորշ  արջերին Հայաստանում տանջանքներից: Այսօր  նրանք գտնվում են փակի տակ, քաղցած  են և մեր օգնության կարիքն ունեն»,- գրել է դերասանուհին իր Facebook-ում:

Դերասանուհին նաև դիմել է իր  բաժանորդներին՝ խնդրելով միանալ ակցիային և աջակցել իրեն ցանկացած  գումարով:

Կենդանիների փրկության միջազգային ծառայությունը (International Animal Rescue, IAR) մայիսին ստեղծել է առցանց-խնդրագիր՝ կոչ անելով Երևանի ռեստորաններից մեկի տիրոջը հրաժարվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի գործելակեպից: Այս մասին հաղորդում է Ռուսարմինֆո-ն:

123375