Եվրասիական տնտեսական միության միանալուց հետո Հայաստանը կարող է զբաղեցնել Ռուսական շուկայի այն հատվածը, որ նախկինում լցնում էին մոլդովական ապրանքները: Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրաման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Նման տեղեկություն է փոխանցում RIA Novosti-ն:
«Եթե մենք վերնենք պտուղ-բանջարեղենային արտադրանքը, ապա շատ ցուցանիշներով Մոլդովան ու Հայաստանը նման են՝ ալկոհոլային խմիչքներ, պտուղ-բանջարեղեն: Իհարկե, այժմ նշանակալիորեն ավելի շահեկան վիճակում կհայտնվեն հայ արտադրողները, քանի որ նրանք կկարողանան իրենց արտադրանքը մատակարարել առանց լրացուցիչ ստուգումների ու հարկերի: Եվ, իհարկե, նրանք որոշակիորեն դուրս կմղեն մոլովական արտադրողներին», — նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։