տուն Լուրեր Հայկ Խանումյանին ծեծելու մեջ կասկածվողներին կալանավորել են

Հայկ Խանումյանին ծեծելու մեջ կասկածվողներին կալանավորել են

81
0

LXH-vostikanuԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:

ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, մասնավորապես.

— Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար,

— հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը),

— նշանակվել են մի շարք փորձաքննություններ,

— կատարվել են վկաների, ինչպես նաեւ տուժողի լրացուցիչ  հարցաքննություններ,

2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի եւ Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: