տուն Լուրեր Հայկ Սարգսյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Հայկ Սարգսյանը կշարունակի մնալ անազատության մեջ

96
0

Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդությունը դատարանը մերժեց: Հայկ Սարգսյանը կշարունակի մնալ անազության մեջ: Նման որոշում այսօր կայացրեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դադիբեկյանը: Փոխանցում է factor.am-ը:  Որոշման հրապարակումից հետո Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց, ասելով, որ իր համար նման որոշումը սպասելի էր. «Հայկ Սարգսյանի գործով փորձել են օրինական և անօրինական կերպով այնպես անել, որ Հայկ Սարգսյանը կալանավորվի, և այնպիսի մեղադրանք առաջադրեն, որ նա հնարավորինս երկար մնա անազատության մեջ»,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով` իրավապահ մարմինները մրցավազի մեջ են, թե ով ավելի սենսացիոն բացահայտում կանի՝ այլ մարմինների դուր գալու համար:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Նա կալանավորված է: