Քաղաքապետ Հայկ Մարությանը Գեւորգ Բաբայանին նշանակել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1. Գեւորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։
2. Ընդունել ի գիտություն, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. նոյեմբերի 1-ից»,- ասված է նրա որոշման մեջ: