Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունի 2 չեմպիոն:
Մինչև 16 տարեկանների բաց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայկ Մ. Մարտիրոսյանը: Նա 11 տուրում վաստակեց 9 միավոր և միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը: Մինչև 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, ով նույնպես 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: