տուն Լուրեր Հայկ Քոթանջյանը այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին (լուսանկար)

Հայկ Քոթանջյանը այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին (լուսանկար)

113
0

Այսօր գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին:

Հ. ՔՈԹԱՆՋՅԱՆ.

Իմ գործընկերոջն այս այցելությունը բնականոն է, քանի որ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, լինելով 1917-1921 թթ. Մեծ Արցախի (Ղարաբաղ և Սյունիք) քաղաքական պատմության գծով խոշոր մասնագետներից մեկը և նախկինում Ազգային ռազմավարական հետազոտությունների գիտխորհրդի անդամ, ներդրում ունի քաղաքական գիտությունների ասպարեզում կադրերի պատրաստման գործում` շարունակելով իր ընտանիքի գիտական ավանդույթները: Այս առիթով անհրաժեշտ եմ համարում պատշաճը մատուցել նրա հոր` պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի հիշատակին, մի մարդու, որը, ներկայացնելով Մեծ Արցախի մտավորականության հայրենասիրական ավանդույթները, վերակառուցման շրջանում իր վրա պատասխանատվություն վերցրեց Հայաստանի Ժողովրդական բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ հանդես գալու Ղարաբաղյան շարժման` որպես ստալինիզմի գաղութատիրական ժառանգության դեմ ուղղված ազգային-ազատագրական շարժման պլատֆորմի քաղաքական-փիլիսոփայական հիմնավորման հեղինակներից մեկը»:

14