տուն Լուրեր Հայերին ուղղված հայտարարությունները մարտավարական քայլեր չեն. Թուրքիայի ԱԳՆ

Հայերին ուղղված հայտարարությունները մարտավարական քայլեր չեն. Թուրքիայի ԱԳՆ

73
0

n_77264_1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմետ Դավութօղլուի՝ հայերին ուղղված ուղերձները Հայոց ցեղասպանության 100-ամյակին ուղղված «մարտավարական» քայլեր չեն: Hürriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:

«Այդ հայտարարություններն արվել են անկեղծ և գործնական հարթության վրա: Դրանք գիտակցական և մարդկային դիրքորոշում են արտահայտում», — նշել է Բիլգիչը:

Նա պնդել է, որ իր երկիրը 2015թ. իրադարձությունների շուրջ հստակ դիրքորոշում ունի և կիսում է բոլոր հայերի ցավը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 23-ին Էրդողանը ցավակցական ուղերձ էր հղել Ցեղասպանության վերապրողների ժառանգներին, իսկ Դավութօղլուն հունվարի 20-ին՝ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը նույնաբովանդակ կոչով դիմել էր հայերին: Երկու ուղերձներում էլ Թուրքիայի ղեկավարները խուսափել էին 1915թ. դեպքերը ցեղասպանություն անվանելուց: