Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, հաղորդում է contact.az-ը:
Նշվում է, որ Այլիսլին պետք է մեկներ Վենետիկ՝ գրքերի փառատոնին մասնակցելու:
Աքրամ Այլիսլիի դեմ ճնշումներ էին սկսվել 2013 թվականից, երբ նա հրապարակել խորհրդային և ներկայիս իշխանությունների քաղաքական բարքերի մասին պատմող իր գիրքը:
Այլիսլիի դեմ ճնշումներն էլ ավելի էին սաստկացել, երբ վերջինս հրատարակել էր հայերի ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» գիրքը: