տուն Քաղաքական Միջազգային Հայերը պետք է արտաքսվեն Թուրքիայից․ Թուրքական կուսակցության առաջնորդ

Հայերը պետք է արտաքսվեն Թուրքիայից․ Թուրքական կուսակցության առաջնորդ

83
0

bbp-genel-baskani-destici-den-musul-a-askeri-6145990_9617_b

Թուրքական «Մեծ միասնականություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին հայտարարել է, որ եթե իր 22-ամյա կուսակցութոյւնը գա իշխանության, ապա երկրից կհեռացնի Թուրքիայի տարածքում անօրինական աշխատող հարյուր հազար հայերի։ Այս մասին հաղորդում է Internet Haber-ը։

«Հայերը մտացածին բաներ են հորինում, այսպես կոչված, ցեղասպանության մասին և փորձում են ամբողջ աշխարհին սրել Թուրքիայի դեմ, շարունակում են ապրել օկուպացված Ղարաբաղի տարածքում, սակայն ո´չ Թուրքիայի և ո´չ էլ մուսուլմանական այլ երկրի ներկայացուցիչներին իրանց տարածքում բնակվելու իրավունք չեն տալիս։ Այդ դեպքում մենք պետք է մեր երկրից արտաքսենք 100 հազար անօրինական հայ ներգաղթյալներին։ Եթե մենք գանք իշխանության, ապա նրանք ստիպված են լինելու վերադառնալ Երևան, Հայաստան։

Հայաստանը պետք է հրաժարվի, այսպես կոչված, ցեղասպանությունից և Ադրբեջանին վերադարձնի օկուպացված տարածքները», — սպառնալիքներ է հնչեցրել թուրքական կուսակցության ղեկավարը։