ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, և շնորհիվ իր կորպորատիվ կառավարման ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի, նշում է Երեխաների միջազգային պաշտպանության օրը: Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ուրախալի էր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ բոլոր աշխատակիցների երեխաների համար: Բանկի սպասասրահը մի քանի ժամով վերածվել էր տիկնիկային թատրոնի, որտեղ երեխաների ամենասիրված հեքիաթները և հերոսները կենդանացան նրանց առաջ: Այնուհետև երեխաների համար շրջայց կազմակերպվեց Բանկի գլխավոր գրասենյակում, որտեղ հետաքրքրասեր փոքրիկները ծանոթացան իրենց ծնողների աշխատավայրին:
Միջոցառումը ընթացավ հաճելի մթնոլորտում և ուղեկցվեց երեխաների բարձր տրամադրությամբ, կազմակերպվեցին տարբեր խաղեր, պարեր և այլ զվարճանքներ:
Այդ օրը Երևանի տարբեր փողոցներում փուչիկներ բաժանվեցին երեխաներին:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ամբողջ անձնակազմը ևս շնորհավորում է բոլոր մանուկներին` ցանկանալով քաջ առողջություն և ուրախ ու անհոգ մանկություն: